Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 17:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան ատոմային անվտանգության հարցերով Հայաստանին զգալի օժանդակություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքը և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը:

ՀՀ նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներին, կայանի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին:

Կառավարության ընդունելությունների տանը Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

 

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply