” Ես կամավոր եմ”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 6, 2011 16:56

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-17:00-ին, Կամավորների միջազգային օրվա առթիվ Հայաստանի Ազգային պատկերասրահի 3-րդ հարկի նախասրահում տեղի ունեցավ «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ես կամավոր եմ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ընդլայնել կամավորության մշակույթը Հայաստանում: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ:
Ցուցահանդեսի նպատակն է լուսաբանել Հայաստանում կամավորների գործունեությունը տարբեր ոլորտներում: Այստեղ ներկայացված էին Հայաստանում գործող մոտ երկու տասնյակ կազմակերպությունների և խմբերի կամավորական գործունության շուրջ 40 լուսանկար:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին “Ես կամավոր եմ” շարադրության մրցույթի արդյունքները և հայտարարվեց համանուն կայքի գործարկման մասին:
“Ես կամավոր եմ” ծրագիրը կոչված է ընդլայնել կամավորության մշակույթը Հայաստանում, հավատալով, որ այն
1.խթանում է քաղաքացիական մասնակցությունը և պատասխանատվությունը
2. նպաստում է համերաշխ և ամուր համայնքների ձևավորմանը

Կամավորությունը մարդկանց անհատույց ծառայելն է` ինքնակամ և սիրով:
Ծրագրին մասնակից ավագ դպրոցների սաներն այսպես են բացատրում կամավորությունը.
1.    սրտացավություն, հայրենասիրություն
2.    չպարտադրված, սրտանց գործունեություն
3.    հասարակության համար օգտակար գործ անելու` ներսից բխող ցանկություն
4.    հումանիտար աշխատանք
5.    փոքր գործեր` մեծ սրտով
6.    ոչ թե շարժում, այլ մտածելակերպ
Կարծիքները մեծամասամբ համընկնում են առ այն, որ կամավորությունը բարի գործ անելու մասին է` հիմնականում թելադրված պատասխանատվությամբ և օգտակար լինելու մղումով:

Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 6-ից 15-ը :

 

Անժելա Շահումյան

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply