Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանագնացին չի հաջողվել համաձայնության հասնել Իսրայելի վարչապետի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 15:06

mitchelՄերձավոր Արևելքում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջորջ Միտչելին չի հաջողվել համաձայնության գալ Իսրայելի վարչապետի հետ` առաջիկայում Նյու Յորքում պաղեստինա-իսրայելա-ամերիկյան եռակողմ գագաթնաժողով անցկացնելու հարցի վերաբերյալ:

Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, թե բանակցությունները դրական արդյունք չեն տվել: Ավելին, Նեթանյահուն լրագրողների հետ հանդիպմանը ոչ մի բառ չի արտասանել և արարողակարգային ձեռքսեղմումից հետո մեջքով է կանգնել Միտչելին և դուրս եկել:

Միտչելը փորձում էր համոզել Իսրայելի վարչապետին, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում իսրայելցիները, ինչպես արաբները, պետք է գնան զիջումների, մասնավորապես` դադարեցնեն Պաղեստինի Արևմտյան ափում հրեաների վերաբնակեցումը:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply