Լողափնյա վոլեյբոլի սեմինար՝ Հայաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2009 16:10

Հոկտեմբերի 9-11-ին հենբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարության հրավերով Երևան կժամանի Հենդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի մեթոդական կոմիտեի անդամ Սաշա Կուբորովիչը: Նա լողափնյա վոլեյբոլի սեմինար կանցկացնի մեր երկրի մասնագետների հետ:

Դասական հենդբոլը ներկայումս Հայաստանում խայտառակ ցածր մակարդակ ունի. մերոնք, որպես կանոն, միջազգային մրցաշարերի չեն մասնակցում, իսկ մասնակցելիս էլ պարտվում են անպատվաբեր հաշիվներով:

Ի դեպ, տևական ժամանակամիջոց է, որ անհաջող փորձեր են արվում լողափնյա վոլեյբոլը Հայաստանում արմատավորելու ուղղությամբ, նույնիսկ բրազիլացի լեգեոնականներ են հրավիրվել, սակայն ապարդյուն:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply