Նախապատրաստությունը սկսում են Ծաղկաձորում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 6, 2011 16:18

Հայաստանի ըմբիշները դեկտեմբերի 10-ից կսկսեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նրանք ուսումնապարզական պարապմունքներ կանցկացնեն  Ծաղկաձորի  օլիմպիական մարզաբազայում:

Ինչպես հայտնի է, մեր երկրի երկու ներկայացուցիչ աչրեն նվաճել են  2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Աչքի են ընկել 55 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը և 74 կգ քաշային հունահոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Սակայն դա բավարար չի կարող համարվել: Մերոնք պետք է փորձեն լրացնել բացը:

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն ապրիլին և մայիսին կայանալիք օլիմպիական վարկանշային մրցումների, որոնք կայանալու են Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում: Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար նրանց անհրաժեշտ Է մրցանակային տեղեր զբաղեցնել:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply