Թուրք մայորը տեղյալ է եղել Հրանտ Դինքի մահափորձի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2009 19:19

dinkՏրապիզոնի քաղաքային ժանդարմերիայի հրամանատարության հետախուզական բաժնի պետ, մայոր Մեթին Յըլդըզը դատախազության կարգադրությամբ տված ցուցմունքում խոստովանել է, որ նախապես տեղեկացված է եղել «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձ կազմակերպվելու մասին: Նա ասել է, որ այդ մասին չի տեղեկացրել շահագրգիռ կազմավորումներին, քանի որ տեղեկատու աղբյուրը վստահելի չի եղել:

Ըստ Անատոլու գործակալության` Մեթին Յըլդըզն ասել է, որ Հրանտ Դինքի դեմ մահափորձ կազմակերպվելու մասին տեղեկությունն իրեն հայտնել է սպանության կազմակերպիչ Յասին Հայալի փեսան` Ջոշքուն Իղջին: Սակայն չհավատալով վերջինիս` Յըլդըզը չի հայտնել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը և Անվտանգության տնօրինությանը:

«Որպես հետախուզական բաժնի պետ` տեղեկատվության մասին հայտնել եմ Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզին, հասարակական կարգի պահպանության բաժնի պետին և օպերատիվ գործողությունների բաժնի պետին: Բայց մինչև Դինքի սպանությունը նրանցից գրավոր կամ բանավոր որևէ հրահանգ, ցուցում կամ փաստաթուղթ չեմ ստացել: Եթե տեղեկության աղբյուրն ու տեղեկատվության իսկությունը ճշտված լիներ, ես այդ մասին կհաղորդեի շահագրգիռ կազմավորումներին»,- ասել է նա` դատախազությունում տված ցուցմունքում:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply