Երևանի քաղաքապետարանը հավատարմագրում է լրագրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2011 15:49

“Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշմամբ հաստատված “ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի” պահանջների համաձայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու 2012թ. գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը:

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`

ա. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/ և բնակության վայրը /հասցեն/.

բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/.

գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը /անվանումները/.

դ. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները /եթե այդպիսիք առկա են և մեկ լուսանկար /3×4 չափի/:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:

Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Ուշացումով` ս/թ. դեկտեմբերի 29-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply