Կարեն Կարապետյանը նշանակվել է Գազպրոմբանկի 1-ին փոխնախագահի պաշտոնում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 6, 2011 15:41

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ:

Նրա նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:

Կարեն Կարապետյանը զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը 2010-ի դեկտեմբերից մինչեւ 2011-ի հոկտեմբերը: Դրանից առաջ, նա շուրջ 10 տարի գլխավորում էր «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն, իր բոլոր հիմնական ցուցանիշներով ներառված է Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերի, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն երեք բանկերի շարքում` զբաղեցնելով 3-րդ տեղն իր կապիտալով:

 

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply