Արմեն Սարգսյանը`Շենգավիթի նոր թաղապետ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 14:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը:

Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին   և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել  համայնքում իրականացվող  ծրագրերին:

Ընդգծելով վարչական շրջանի ղեկավարի  բազմակողմ աշխատանքի   և պատասխանատվության բեռըª Տարոն Մարգարյանը կարևորել է ամենօրյա հետևողական ու սրտացավ  աշխատանքի անհրաժեշտությունը, որը ունի միայն մեկ բանաձևª  ի նպաստ Երևանի և երևանցու:

“Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ,  այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել”, -նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցինª Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հետևողական լինել ոչ միայն վարչական շրջաններում բնակիչների ընդունելությունների կազմակերպմանը,  այլև բակային հանդիպումների միջոցով ևս ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին.”Բնակիչների կողմից բարձրացված արդարացի, օբյեկտիվ հարցերը անարձագանք չպետք է մնան”, -շեշտել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply