Կանարյան կղզիների թիվը կավելանա ևս մեկով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2011 14:33

Հրաբխի ժայթքումից հետո Կանարյան յոթ կղզիներից հարավ կարող է ևս մեկ կղզի առաջանալ , ենթադրվում է նաև, որ նույն պատճառով կարող է կղզիներից մեկի տարածքն էլ մեծանալ:

Ավելի քան մեկ ամիս է, ինչ ժայթքում է ստորջրյա հրաբուխը: Այն գտնվում է Կանարյան ամենափոքր Էլ Իեյրո  կղզուց 3 մղոն հեռու, որն էլ իր հերթին գտնվում է  Կանարյան կղզիներից ամենահայտնի` Տեներիֆեից 100 կմ հեռավորության վրա:

«Հարավային ափին մագման ճեղքել է երկրակեղևը: Հիմա հարցն այն է, թե ինչ տեղի կունենա հյուսիսային ափում»,-ասել է Կանարյան կղզիների հրաբխագիտության ինստիտուտի աշխատակիցը:

Վերջին 4 ամիսների ընթացքում այստեղ գրանցվել է ավելի քան 11 հազար երկրաշարժ, որոնցից ամենաուժեղը` 4,6 մագնիտուդով: Սեյսմակտիվությամբ պայմանավորված` նվազել է զբոսաշրջիկների հոսքը: Դրանից էլ տուժում է երկրի տնտեսությունը:

 

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply