Հնդկաստանում ինտերնետային ցենզուրայի ժամանակշրջան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2011 14:16

Հնդկաստանում ինտերնետային ցենզուրա է գործելու:

Հայտնի է, որ Հնդկաստանի կապի նախարար Կապիլ Սիբալը Facebook, Google ու մյուս ինտերնետային հսկաների  պաշտոնական ներկայացուցիչների  հետ հանդիպում է ունեցել: Նախարարը պահանջել է, որ բոլոր վեբ կայքերից  ու սոցցանցերից հեռացվեն այն նյութերը, որոնք երկրի ղեկավարներին ոչ շահեկան լույսով են ներկայացնում:

Նախարարը ինտերնետային ընկերությունների աշխատակիցներին խնդրել է  մինչ այս կամ այն հայտարարությունը կամ տեղեկությունը տեղադրելը   խմբագրել նյութը: Դրանցում չպետք է լինեն վիրավորական մեկնաբանություններ ու դիտողություններ:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply