Ընտրական նոր օրենսգրքով փիղը երկնեց, մուկ ծնեց. ԿԸՀ նախկին անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2011 15:32

Հայաստանում արդար ընտրություններ անցկացումը կախված է մեկ մարդու կամքից, դա նախագահն է: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 6-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին ԿԸՀ անդամ Ֆելիքս Խաչատրյանը:

Նա նշեց, որ ինքն ակնկալիքներ չունի, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նորմալ կանցկացվեն:

«Ընտրական նոր օրենսգրքով փիղը երկնեց ու մուկ ծնեց: Այս ընտրական օրենսգրքի նպատակն է ավելացնել ԿԸՀ-ի վարչական ռեսուրսները եւ  կոռուպցիոն հնարավորությունները, ինչպես նաեւ լրացուցիչ սողանքներ ստեղծել ընտրակեղծիքների համար»,- ավելացրեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Վերջինս ընտրական օրենսգրքի թերություններից խոսելով, նշեց, որ այդտեղ, մասնավորապես գրված է, որ «քվեաթերթիկը վավեր է, եթե նա անվավեր չէ»: «Այսինքն՝ եթե ցերեկ չէ, ուրեմն գիշեր է, եթե սոված չես, ուրեմն կուշտ ես, եթե ամուսնացած չես ուրեմն ամուրի ես: Սա, ի՞նչ բան է»,- հեգնեց նա:

Հիշեցնենք, որ հրավիրված քննարկմանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում էին հասկանալ, թե  ինչպես է պետք դիմակայել հնարավոր ընտրախախտումներին:

 

News.am

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply