Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կարել դե Գուխտին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 6, 2011 13:58

Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտին: Հանդիպման օրակարգում Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և դրա շուրջ առաջիկա բանակցային գործընթացը: Այդ համատեքստում, Կառավարության ղեկավարը Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումները:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված գործողություններն ամբողջապես կատարված են Հայաստանի կողմից, որոնք արդեն իսկ ներկայացվել են կառույցին: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ 2012 թվականի սկզբին կլինի ԽՀԱԱ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումը:

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ ընթացիկ հարցեր:

 

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply