Բրիտանիայում մահապատիժը վերացնելուց հետո հերթը ցմահ բանտարկությանն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 13:52
Բրիտանացի իրավաբանները փորձում են հասնել այն բանին, որ երկրում վերանա նաև ցմահ բանտարկությունը որպես կանխամտածված սպանության միակ պատժամիջոց:
Օրենքը սկսել է գործել 1965-ից, երբ Մեծ Բրիտանիայում հրաժարվեցին մահապատժից: Իրավաբանների խոսքով, գործող համակարգը որը պատժի նվազագույն չափը հաստատել է 15 տարի, անարդարացի է ու հնացած: Նրանք խնդրում են, որ կախված կոնկրետ հանցագործության ծանրությունից, դատավորներին լայն հնարավորություններ ընձեռվեն պատժամիջոց սահմանելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
