Տարադավան ու տարալեզու հայերին չպետք է մոռացության մատնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 13:41
Հարկավոր է կապի մեխանիզմներ ստեղծել հայ ժողովրդի տարբեր խմբերին միավորելու համար: Տարադավան ու տարալեզու հայերը նույնպես մաս են կազմում հայ ժողովրդի եւ նրանց գոյության մասին մոռանալ չի կարելի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը’ հավելելով, որ շատ դեպքերում, պարզապես, նրանք մոռացության են մատնվում ու չեն ընկալվում որպես հայ ժողովրդի մաս:
«Վատիկանի հրապարած տվյալների համաձայն’ կաթոլիկ հայերի թիվը անցնում է 550 հազարը, շատ են նաեւ բողոքականները’ 200 հազարից ավելի: Միաժամանակ առ այժմ հստակ չէ, թե քանիսն են մահմեդականացված հայերը: Որոշ տվյալների համաձայն’Թուրքիայում, արաբական երկրներում, Ռուսաստանում ու Եվրոպայում նման հայերի թիվն անցնում է 1,5 միլիոնը»,- նշեց նա’ հավելելով, որ նրանց մեջ շատ քչերն են պահպանել իրենց հայեցիությունը, ու մեծ մասն էլ արդեն վաղուց մոռացության է մատնել հայոց լեզուն:






Facebook
Tweet This
Email This Post
