Միխայիլ Բաղդասարով. հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանում կնվազի բենզինի գինը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 16:01

mixail-baxdasarovՀայ-թուրքական սահմանի բացման դեպքում, ըստ գործարար Միխայիլ Բաղդասարովի, կնվազեն Հայաստան ներկրվող բենզինի գները` մոտ 10 տոկոսով:

«Վրաստանով ներկրումը շատ թանկ արժի և ազդում է նաև Հայաստանում բենզինի գների վրա: Փոթիով կամ Բաթումիով վառելիք ներկրելիս ստիպված ենք լինում վճարել բեռները Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցկացնելիս, իսկ սահմանի բացման դեպքում Միջերկրական ծովով բեռները կտեղափոխվեն Թուրքիա, ապա երկաթուղով` Հայաստան»,- ասում է Միկա հոլդինգի նախագահ Բաղդասարովը: Նրա խոսքերով` այս պարագայում մի քանի օրով կկրճատվի նաև բեռները Հայաստան հասցնելու ժամանակահատվածը, հետևաբար նաև ծախսերը:

Բաղդասարովը նշում է, որ Միջերկրական ծով ուղիղ ելք ունենալու դեպքում կնվազեն ճանապարհատրանսպորտային ծախսերը, և ներկրվող ապրանքների գներն ընդհանուր առմամբ կիջնեն: Այդ դեպքում Հայաստանը թուրքական ապրանքն էլ հայկական շուկա կմտցնի ուղիղ ճանապարհով, ինչը ևս կնպաստի գների նվազմանը: «Բայց պետք է հաշվի առնել, թե ինչի գնով դա կլինի»,-ասում է Բաղդասարովը` հավելելով, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում և  որպես կողմնակի անձ՝սահմանի բացման գին հիմա չի տեսնում:

Ըստ Բաղդասարովի` սահմանի բացումը տնտեսապես ձեռնտու է 2 կողմերին էլ,  մնում է  ձեռնտու լինի նաև քաղաքական դաշտում. «Ժամանակը ցույց կտա, թե կբացվի՞ արդյոք սահմանը, և բացվելու դեպքում ինչ կլինի»:

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply