Փաշազադեն գոհունակություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ընդունելությունից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 13:12
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Հայաստանմ կատարած իր այցին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը’ վկայակոչելով simsar.az լրատվական կայքը, ադրբեջանական ANS TV հեռուստատեսության «Ընդգրկուն շրջանակ» ծրագրում նա նշել է, որ մեծ կասկածանքներով էր մեկնել Հայաստան: «Մտածում էի, որ ամեն քայլափոխի կարող է իմ դեմ սադրանք կազմակերպվել: Բայց, ամենուրեք բարեհամբույր վերաբերմունքի արժանացա: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից մինչեւ նախագահ Սերժ Սարգսյան ինձ հարգանքով վերաբերվեցին: Նախագահն ինձ ուղեկցեց մինչեւ ավտոմեքենա: Օդանավակայանում ինձ դիմավորեց Գարեգին Երկրորդը, գորգեր էին փռվել: Բաքվում ես դա չկարողացա անել Հայոց Կաթողիկոսի համար’ կոնֆերանսն արդեն սկսված լինելու պատճառով: Կարծում եմ, որ եթե ավելի շատ երկխոսենք եւ բանակցենք, ղարաբաղյան խնդիրը կարող ենք լուծել խաղաղ ճանապարհով: Ես նույնպես’ որպես Ադրբեջանի շեյխ, երբեք չեմ ցանկանում, որ խնդիրը լուծվի պատերազմական ճանապարհով: Դա թույլ չի տալիս Աստված»,- շեշտել է Փաշազադեն:
Նա Հայաստան էլ ժամանել նոյեմբերի 28-ին’ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
