Գողը թռել է տանիքից և տեղափոխվել հիվանդանոց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 6, 2011 12:15
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Տաշիր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ տանիքից մուտք գործելով իրեն պատկանող տնտեսական խանութ` դրամարկղից գողացել են 750.000 դրամ, 10.000 ՌԴ ռուբլի և 100 ԱՄՆ դոլար:
Նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները   բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է հանցանքն ու մասամբ ներկայացրել գողացածը:
Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը գողություն կատարելիս խանութի տանիքից` մոտ 3 մետր բարձրությունից, վայր ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply