2012 թվականին աշխարհում զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիարդի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 13:10
Արդեն 2012 թվականին աշխարհում զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիարդի, իսկ 2030 թվականին այդ թիվը կաճի մինչեւ 1,8 միլիարդ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն այսօր Ալթայի երկրամասում ընթացող միջազգային խորհրդաժողովում հրապարակել Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Մետաքսի ճանապարհի գծով ծրագրի ղեկավար Ալլա Պերեսոլովան, նշելով, որ տուրիստական ճյուղն աշխարհում վստահ աճ Է արձանագրում: Այս տարվա արդյունքներով՝ այն կկազմի 4-ից մինչեւ 4,5 տոկոս:
«Զբոսաշրջության ոլորտն առաջինն Է դուրս գալիս ճգնաժամից: Ճյուղի աճը գերազանցում Է մեր կանխատեսումները»,-ընդգծել Է Պերեսոլովան:






Facebook
Tweet This
Email This Post
