Հայաստանում արտադրվող կաթնամթերքի վրա այսուհետ պետք է նշվի կաթի փոշու պարունակության մասին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2009 14:36

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ այսուհետ Հայաստանում արտադրվող կաթի եւ կաթնամթերքի վրա պետք է պարտադիր նշված լինի կաթի փոշու պարունակության մասին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ այսօր Հայաստան է ներկրվում մեծ ծավալներով կաթի փոշի, հետևաբար դրա կիրառմամբ կաթի եւ կաթնամթերքի արտադրությունը շատ ավելի մատչելի է լինում. արդյունքում՝ Հայաստանում արտադրված կաթի իրացման խնդիր է առաջանում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աշխատանք տանի սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հկների հետ՝ քաղաքացիների իրազեկումն ապահովելու համար:

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply