Դեկտեմբերի 5-ի հինգ ավտովթարներից`15 հոգի հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 6, 2011 12:11
Դեկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող բենզալցակայանի հարևանությամբ իրար են բախվել «Մերսեդես-200» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները,  «Մերսեդես-200»-ի 3 ուղևորներն ու «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ  ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում իրար են բախվել «Բոգդան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 131-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply