Հեռուստամարաթոն 2011-ի ավարտին արձանագրվեց 12 286 478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2011 11:57


“Հայաստան” համահայկական հիմնադրամը Հեռուստամարաթոն 2011-ին նվիրաբերված գումարները կուղղի Հայաստանում եւ Արցախում ջրամատակարարման ենթակառուցվածքների կառուցմանն ու վերակառուցմանը, ինչպես նաեւ կշարունակի զարգացման ծրագրեր իրականացնել գյուղական համայնքներում:

Ստորեւ ներկայացված է Հեռուստամարաթոն 2011- ի հանգանակությունների բացվածքը`  ըստ երկրների: Հիմնադրամի դրամահավաք-ճաշկերույթից հետո կհրապարակվի ամբողջական ցանկը: Հեռուստամարաթոն 2011-ի խոշոր նվիրատուների ցուցակը ամփոփվում է եւ կհրապարակվի դեկտեմբերի վերջին:
Երկիր Գումար /ԱՄՆ դոլար/Հայաստան 2 461 638ԼՂՀ 1 013 170

Ֆրանսիա 3 671 250 (ներառյալ 500 000 եվրոն` նվիրաբերված Օ-դը-Սեն նահանգի/նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյան/ կողմից եւ 970 000 եվրոյի նպատակային նվիրատվությունը` ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղի դպրոցի կառուցման համար)

Գերմանիա 114 000

Հոլանդիա 62 000

Շվեյցարիա 34 000ԱՄՆ

Արեւելյան ափ 500 000ԱՄՆ

Արեւմտյան ափ 2 610 420

Արգենտինա 500 000

Բրազիլիա 100 000

Ավստրալիա 60 000

Կանադա/Տորոնտո 600 000

Կանադա/Մոնրեալ 120 000

Մեծ Բրիտանիա 210 000

Կիպրոս, Հունաստան 100 000

Լիբանան 90 000Իրան 40 000

Ընդամենը`                            12 286 478ՙ

“Հայաստան”համահայկական հիմնադրամ


Դիտվել է 584 անգամ:
Print Friendly

Leave a Reply