MTV -ի հաղորդավարուհին հնարել է շամպայնի դիետա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 11:22
Բոլորը գիտեն, որ ալկոհոլից գիրանում են: MTV-ի հաղորդավարուհի Կարա Լեյբան, սակայն, պնդում է, որ սպիրտային խմիչքները և հատկապես շամպայնը արագ և առողջ նիհարացնող միջոցներ են: Աղջկան այնքան է զարմացրել այդ խմիչքի դիետիկ հատկությունը, որ նա որոշել է այդ մասին գիրք գրել, հաղորդում է Independent Online-ը:
31-ամյա հաղորդավարուհի Կարա Լեյբան պնդում է, որ իրեն հաջողվել է երկու ամսում 10 կգ նիհարել, երբ նա ճաշից առաջ գինու փոխարեն սկսեց շամպայն խմել: Աղջիկը ասում է , որ շամպայնը ավելի քիչ կալորիա ունի `ընդամենը 91 կալ (որոշ տեսակներ` 65): Բացի այդ, գազի առկայության շնորհիվ այն արագ ներծծվում է արյան մեջ, ինչի պատճառով մարդու մոտ առաջանում է հագեցվածության զգացում:
Հաղորդավարուհին ասում է , որ մի շամպայնը նիհարելու համար քիչ է: Լեյբան խորհուրդ է տալիս սնվել «ավելի լավ է քիչ, բայց որակով»: Համբուրգերներից և արագ այլ սնունդներից անցնել թանկ սննդի` կարմիր ձկան, բարձր կարգի մսի և սալաթների: Հասկանալով այս կամ այն ուտելիքի թանկությունը, դուք դժվար թե այն շատ ուտեք , ոչ թե սենդվիչների նման: Դանդաղ ուտելով դելիկատեսները, դուք կկշտանաք փոքր քանակի սննդով, ասում է աղջիկը: Բացի այդ, Լեյբան խորհուրդ է տալիս նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ խմել մեկ բաժակ շամպայն:
Բժիշկները միակարծիք չեն հաղորդավարուհու` շամպայնի դիետայի վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ շամպայնն, իհարկե, օգուտակար է օրգանիզմին` այն պարունակում է բուսական քիմիկատներ, որոնք լայնացնում են արյան անոթները, ինչը սրտի ծանրաբեռնվածությունը թուլացնում է : Այլ մասնագետներ զգուշացնում են , որ շամպայնի ամենօրյա գործածումը , նույնիսկ փոքր քանակով, կարող է բերել ալկոհոլիզմի:






Facebook
Tweet This
Email This Post
