«Total»-ն ու «Shell»-ը հեռանում են Սիրիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 6, 2011 11:22

Ֆրանսիական խոշորագույն նավթային «Total»  ընկերությունը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ  Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի սանկցիայի շրջանակներում դադարեցնում է իր գործունեությունը:

«Total»-ի հայտարարության մեջ ասվում է, որ համապատասխան տեղեկություն է ուղղվել  Դամասկոսի իշխանություններին ու բանատեղյակ կառույցներին: Ընկերության աշխատանքները դադարեցվել են Սիրիայի բոլոր շրջաններում: Ընկերությունը նշում է, որ հետևում է ԵՄ-ի ընդունած սանկցիաներին ու, բացի այդ, փորձում է այդպիսով ապահովել իր աշխատակիցների անվտանգությունը: Նման քայլ է կատարել նաև հոլանդական «Shell»-ը  դեկտեմբերի 5-ին: Պետք է նշել, որ «Total»-ն ու «Shell»-ը Սիրիայի  վառելիքային շուկայում խոշորագույն օտարերկրյա ընկերություններն էին:

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply