Իրանը կործանել է ամերիկյան ամենագաղտնի անօդաչու ինքնաթիռը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 11:08
Իրանցիներին իսկապես հաջողվել է ոչնչացնել ԱՄՆ բանակի անօդաչու ամենագաղտնի ինքնաթիռը: Խոսքը RQ-170-ի մասին է, որը ստեղծվել է «սթելս» տեխնոլոգիայով:
Ճիշտ նույն սարքից է կիրառվել մայիսին Պակիստանում «Ալ- Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադնի տուն-ամրոցին հետևելու համար: Այդ սարքն այնքան գաղտնի է, որ ԱՄՆ բանակը երբևէ պատկերը հանրամատչելի մամուլում չի հրապարակում:
Ինչպես լրատվամիջոցներն են գրում, դեկտեմբերի 4-ին Իրանի արևելքում Իսլամական հեղափոխության պահապաններին հաջողվել է զենիթային «անտեսանելի» սարքը ոչնչացնել: Ոգևորված հաջողությունից, իրանցի զինվորները խոստացել են «խփել» ամերիկյան ցանկացած հետախույզ-ինքնաթիռ` նույնիսկ իսլամական պետության սահմաններից դուրս:






Facebook
Tweet This
Email This Post
