Իտալիայում այս Նոր տարին ամենահամեստը կլինի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 6, 2011 10:27
Իտալիայում այս Նոր տարին վերջին 60 տարվա ամենահամեստ տոնը կլինի: Կանխատեսվում է, որ տոնական ծախսերը կկրճատվեն 15 %-ով: Շամպայնի փոխարեն սեղանին տնական գինի կլինի: Շատ շատերը ստիպված կհրաժարվեն ավանդական ամանորյա panetton կարկանդակից: Հիմնական ամանորյա ճաշատեսակի համար միջին իտալացին ստիպված կլինի ծախսել 50 եվրո, սպագետիի համար` 24, իսկ սաղմոնի համար`35 եվրո: Շատ իտալացիներ իրենց դեկտեմբերյան «tredicesima» պարգևավճարը կծախսեն ոչ թե խաղալիքների, այլ պարտքերը մարելու համար, իսկ մնացածն էլ կսպասեն ապրանքների իջեցված գներով վաճառքին:
Ավելի վաղ, նոր վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել էր նոր` 30 մլրդ եվրո արժողությամբ հակաճգնաժամային միջոցառումների ու ԱԱՀ-ի 2%-անոց աճի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
