«Մոլիբդենի շաբաթ», օր չորրորդ. Ստեֆան Իոանու, Haywood Securities (Կանադա)

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2011 9:20

NEWS.am-ի «Մոլիբդենի շաբաթ» նախագծի չորրորդ օրն իր մեկնաբանություններն է ներկայացնում կանադական  Haywood Securities ներդրումային ընկերության լեռնահանքային ոլորտի վերլուծաբան Ստեֆան Իոանուն: Զրույցի գլխավոր թեման է մոլիբդենի հիմնական եւ ընթացիկ արդյունահանման հարաբերակցությունը:

Ստեֆան Իոանուն նշում է, որ մոլիբդենը որպես ածանցյալ արդյունք ապահովում է համաշխարհային պահանջարկի միայն մոտ 50 տոկոսը: Զուտ մոլիբդենային հանքերն ապահովում են պահանջարկի մնացած մասը: Որպես հիմնական հանքանյութ մոլիբդենի արդյունահանումն ավելի ծախսատար է, քան ընթացիկ մոլիբդենի արդյունահանումը:

Վերլուծաբանը փաստում է, որ տարեկան նկատվում է մոլիբդենի պահանջարկի 5 տոկոս կամ 25 միլիոն ֆունտի աճ:

«Մոլիբդենի գինը կթելադրվի ավելի մեծ ծախսերով, որոնք ուղեկցում են մոլիբդենի արդյունահանմանը որպես հիմնական արտադրանք», – պարզաբանեց Haywood Securities-ի վերլուծաբանը:

Նշենք, որ Հայաստանում արդյունահանվող մոլիբդենն ամբողջությամբ ուղեկից է պղնձի արդյունահանմանը: Հայաստանում տարեկան արդյունահանվում է մոտ 8,5 հազար տոննա մոլիբդենի խտանյութ:

ԱՄՆ Երկրաբանական հետախուզման ծառայության տվյալներով, մոլիբդենի համաշխարհային արդյունահանումը 2010-ին կազմել է 234 հազար տոննա զուտ մետաղ: Հայաստանի մասնաբաժինը համաշխարհային արդյունահանման մեջ 1,8 տոկոս է:

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply