Վաշինգտոնը Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային համակարգեր չի տեղադրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 14:04

Վաշինգտոնը որոշել է հրաժարվել Չեխիայում և Լեհաստանում հակահրթիռային համակարգեր տեղադրելու ծրագրից: Ամերիկյան վարչակազմի որոշման մասին նշվում է Պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունում:

Նախագահ Բարաք Օբաման այդ մտադրության մասին անցած գիշեր նաև հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին: Սպիտակ տան վարչակազմն այս որոշմանն է հանգել նախորդ` Բուշի վարչակազմի առաջարկած «Հակահրթիռային վահան» ստեղծելու ծրագրի վերլուծությունից հետո:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply