Ղարաբաղի բանակն առաջին անգամ օգտագործել է անօդաչու թռչող սարքեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 5, 2011 21:42

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով ավանդական մեթոդներից բացի կենսականորեն օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները: Այդ մասին հայտնեց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստորաբաժանումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ոչնչացրել էին Ադրբեջանի զինուժի անօդաչու մի սարք:

 

Դիտվել է 1649 անգամ:
Print Friendly

Leave a Reply