Մամոնտները վերադառնում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 19:35

Չնայած այն տխուր փաստին, որ մեր նախնիները սպանել են վերջին մամոնտին  մի քանի հազար տարի առաջ, մեր լավատեսորեն տրամադրված ժամանակակիցները հայտարարել են, որ  ընդամենը 5 տարի հետո կյանք կվերադարձնեն բնության այդ հետաքրքիր էակին: Ճապոնացի և ռուս հետազոտողները պատրաստվում են միավորել իրենց ուժերը` աշխարհին առաջին մամոնտին ներկայացնելու համար, որին կստեղծեն կլոնավորման ճանապահով` Սիբիրի հավերժական սառույցի տակ հայտնաբերված մամոնտի մնացուկների միջոցով: Նրանք բացատրել են, որ մամոնտի գենետիկ նյութը վստահելու են ժամանակակից փղի էգին, քանի որ փղերն ու մամոնտները  ցեղակից կենդանիներ են: Եթե փորձը հաջողությամբ պսակվի, ապա մամոնտների ոչնչացումից 10 հազար տարի հետո Երկրագնդի վրա կրկին մամոնտ կհայտնվի:

 

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply