Մեսսին, Չավին, Ռոնալդուն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 19:16
Փարիզում կայացած մամուլի ասուլիսում այսօր «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսի և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հրապարակել են «Ոսկե գնդակ» մրցանակի 2011-ի երեք հավակնորդների անունները: Այդ պատվին են արժանացել` «Բարսելոնայի» խաղացողներ, արգենտինացի Լիոնել Մեսսին և իսպանացի Չավին, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիստիանու Ռոնալդուն:
Դափնեկիրը հայտնի կդառնա հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք երեկոյի ընթացքում: Եզրափակիչ եռյակը որոշվում է տղամարդկանց ազգային հավաքականների ավագների և գլխավոր մարզիչների քվեարկությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
