Լիբանանի նախագահը դարձյալ Սաադ Հարիրին է վստահել կառավարության ձևավորումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 13:54

Սաադ Հարիրի

Հիշեցնենք, որ Սաադ Հարիրին 80 օր առաջ նախագահի կողմից կառավարության ձևավորման առաջին լիազորությունն ստանալուց հետո՝ մի շաբաթ առաջ, հրաժարվել էր այդ պարտականությունից, քանի որ իր ներկայացրած «Ազգային միասնության կառավարության» ցուցակի վերաբերյալ ընդդիմադիր ուժերն անհամաձայնություն էին հայտնել: Նա առաջարկում էր 30 պորտֆելներից բաղկացած կառավարության կազմը բաշխել հետևյալ կերպ` 15 նախարարություն՝ խորհրդարանական մեծամասնությանը, 10-ը` ընդդիմությունը և 5-ը՝ հանրապետության նախագահին, որի ներկայացրած թեկնածուները պետք է անկողմնակալ քաղաքական գործիչներ լինեն:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply