Օբամայի դիտարկմամբ՝ Համաշխարհային Էկոնոմիկան կայունության նշաններ Է դրսեւորում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 13:49

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել Է, որ Համաշխարհային Էկոնոմիկան դեռեւս չի հաղթահարել բոլոր դժվարությունները, սակայն կայունության նշաններ են հայտնվել: Օբամայի խոսքով՝ վերջին ժամանակներս ԱՄՆում եւ Կանադայում տնտեսական աճի դրական միտումներ են դիտվում:

Սթիվեն Հարպերը համաձայնել Է ԱՄՆ նախագահի հետ՝ նշելով, որ Էկոնոմիկայի վերականգնումն սկսվել Է, բայց այն բնութագրել Է որպես անկայուն:

«Ռոյթեր», «Արմենպրես»

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply