Հայաստանից` 4 մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 5, 2011 16:08

Հայաստանի 4 ձյուդոյիստներ կմասնակցեն Տոկիյում դեկտեմբերի 12-ին մեկնարկող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին:

Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը և 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, իսկ կանանց մրցաշարում՝ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը և 57կգ քաշային Ժաննա Ստանկևիչը:

Մրցաշարը վարկանիշային է, իսկ Դավթյանը և Նազարյանը  հնարավորություն ունեն 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու: Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտառուն: Հայաստանի ձյուդոյիստները 6 օր առաջ կմեկնեն Ճապոնիայի մայրաքաղաք, որտեղ մինչև մրցաշարի մեկնարկը ուսումնամարզական հավաք կանցկացնեն:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply