ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են Սամվել Նիկոյանն ու Լարիսա Ալավերդյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2011 15:13

Քիչ առաջ խորհրդարանում առաջադրվեցին ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածությունները: Ըստ օրենքի, առաջադրման պարտականությունը պատկանում է պատգամավորներին:

«Հանրապետական» խմբակցությունն առաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացրեց «փորձառու գործիչ և պաշտպան, բանիմաց մտավորական ու առաջավոր պատգամավոր» Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Սամվել Նիկոյանը, շնորհակալություն հայտնելով բարձր և պատասխանատու պաշտոնում իրեն առաջադրելու համար, նշեց, որ կշարունակի հաջողված ծրագրերը` միաժամանակ որոշակի սրբագրումներ և փոփոխություններ մտցնելով, սակայն խնդրեց, որ դա չներկայացվի հակասությունների դաշտում:

Նիկոյանն ասաց, թե համամիտ չէ այն կարծիքին, որ շատ քիչ ժամանակ է մնացել հաջորդ նախագահական ընտրություններին, և հնարավոր չէ որևէ բան փոխել: «Իմ տեսակետն այլ է,-ասաց նա,-ոչ թե մնացել է ընդամենը 5 ամիս, այլ մի ամբողջ 5 ամիս: Իմ աշխատանքային սկզբունքները կլինեն այնպես, ինչպես 5 տարվա դեպքում»:

Ի դեպ, Նիկոյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում վերանայելու է լրագրողների` ԱԺ-ում աշխատալու կանոնակարգը: Նա մասնավորապես նշեց, որ լրագրողները պետք է խորհրդարանի տարածք ազատ մուտք գործելու հնարավորություն ունենան ոչ միայն նիստերի, այլ մյուս բոլոր աշխատանքային օրերին:

Այս պահին պատգամավորները հարցեր են ուղղում ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանին:

 

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply