ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունն իր գործընկերների հետ նշում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2011 15:31

Հայ հասարակությունն այսօր ավելին իմացավ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և նրանց իրավունքների մասին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսին ներկայացված էին հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների ձեռքի աշխատանքներ:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ «Փյունիկ» հաշմանդամների միությունը, «Հայկական ճամբար» կազմակերպությունն ու «Էմանուել» ՀԿ-ն հանրությանը ներկայացրեցին իրենց անդամների աշխատանքները:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա ամենամյա հիշատակումը նպատակ ունի զարգացնել հաշմանդամության խնդիրների ըմբռնումը և համախմբել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության, իրավունքների և բարեկեցության աջակցությունը: Այն նաև նպատակ ունի բարձրացնել իրազեկությունն այն ձեռքբերումների վերաբերյալ, որ կարող ենք ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում ներգրավելու արդյունքում:

Այս տարվա Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա թեման է. «Լիակատար մասնակցություն և հավասարություն»:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության  ներկայացուցիչն ասաց: «ՄԱԿ ՀՏՎ-ն Հայաստանում աջակցում է հայկական կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը, որոնք նպատակ ունեն բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը և ապահովել նրանց ինտեգրումը հասարակություն: Շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը ՄԱԿ-ի այն մի քանի անդամ երկրների թվում է, որոնք վավերացրել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որը  հաստատում է պետությունների իրավական պարտավորությունները` խթանելու և պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները»:

Արդեն երեսուն տարի է անցել, ինչ ՄԱԿ-ն առաջին անգամ նշել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային տարին «Լիակատար մասնակցություն և հավասարություն» թեմայով: Այս ընթացքում էական առաջընթաց է նկատվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկման աճի և այդ իրավունքները գիտակցելու միջազգային նորմատիվ շրջանակներն ամրապնդելու հարցում` սկսած Գործողությունների համաշխարհային ծրագրից (1982) մինչև  Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  կոնվենցիա (2006):

 

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply