Թուրքիայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը պատուհաս է այդ երկրի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 14:31

Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Ֆարուք Բալը հայտարարել է, որ իշխանության որդեգրած «զրո խնդիր հարեւանների հետ քաղաքականությունը» պատուհաս է դարձել Թուրքիայի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» գործակալությունը, կուսակցության խորհրդատվական հավաքում ԱՇԿ գործիչն ասել է, որ թուրքական կառավարության իրագործած արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիային բարեկամ երկրները ներկա պահին վերածվել են թշնամիների: ««Զրո խնդիր» քաղաքականությունը դժբախտություն է բերել Թուրքիային», -ասել է ԱՇԿ փոխնախագահը’ նշելով, որ այժմ Թուրքիայի հետ թշնամացել են անգամ նախկինում բարեկամ եղած Սիրիան, Իրանը, Իսրայելն ու Հունաստանը:

 

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply