Պարգևներ լավագույն ուսանող մարզիկներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2011 13:49

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած Հայաստանի ուսանողական պատվիրակության անդամներին: Ունիվերսիադայում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ծանրորդ Աղասի Աղասյանը գերազանց է հանդես եկել և արժանացել ոսկե մեդալի, ինչը ունիվերսիադաների մասնակցության պատմության ընթացքում  մեր  երկիրը ներակայացնող մարզիկների առաջին մեծ հաջողությունն է:  Մեր ծանրորդներից Հայկ Հակոբյանը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: 26-րդ համաշխարհային ունիվերսիադայում մրցանակային տեղեր գրավելու համար ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներ Աղասի Աղասյանին, Հայկ  Հակոբյանին, Զավեն Անդրեասյանին, մարզիչներ Երվանդ Կիրակոսյանին և Փաշիկ Ալավերդյանին:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply