Բեռլինյան հրդեհողները նորից ռազմի դաշտում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 13:38

Գերմանիայի մայրաքաղաքում  թանկարժեք մեքենաների հրկիզումների նոր ալիք է  առաջացել: Կիրակի գիշերը Բեռլինում  այրել են  երեք բարձր կարգի ավտոմեքենաներ: Այսպիսով քաղաքում այս տարի այրվել է  513   բարձրակարգ տրանսպորտային միջոց, հաղորդում է  գերմանական  Die Welt հրատարակությունը:

Կիրակի գիշերը բեռլինյան Շարլոտենբուրգ թաղամասում այրվել են երեք ներկայացուցչական կարգի ավտոմեքենաներ: Ոստիկանությունը հաղորդում է, որ Սուարեցշտրասեի բնակիչները առավոտյան ժամը 3-ի կողմերը նկատել են կրակը և կանչել հրշեջներին: Արդյունքում երեք մեքենան էլ ամբողջովին այրվել են, վնասվել է նաև մոտ կանգնեցրած մի ավտոմեքենա: Մարդ չի տուժել:

Բեռլինի ոստիկանությունը համոզված է, որ հրդեհող ծայրահեղականները նորից փողոց են դուրս եկել:

Հիշեցնենք, որ թանկարժեք ավտոմեքենաների միտումնավոր հրդեհումները  մայրաքաղաքում և Գերմանիայի այլ քաղաքներում կատարել են երիտասարդները,  ովքեր ձախարմատական հայացքների կրող են:

513 մեքենաներից միայն 116-ն են այրվել քաղաքական նկատառումներով, հայտնել են ոստիկանները: Մնացած հրդեհումները, ըստ ոստիկանության, խուլիգանության հետևանք է:

 

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply