Բանակում ծառայած երիտասարդները բանակից խուսափածների անունները կհրապարակեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 5, 2011 12:57

Հիմա արդեն մենք չենք լռելու

Հարգելի հայրենակիցներ

 

Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, խիստ մտահոգված ենք մեր երկրում այլակարծության և ժողովրդավարության ընկալումներով ու դրսևորումներով:

Գիտակցելով, որ բանակում առկա խնդիրները խորքային լուծումների կարիք ունեն, համոզված ենք, որ այդ խնդիրների լուծմանը հետամուտ կարող են լինել միայն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է զինվորական ծառայությունը, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են այդ ծառայության դժվարությունները, ինչպես նաև ականատես են եղել անարդարությունների ու միջանձնային հարաբերությունների խախտումների:

Տեսնելով, թե ովքեր են այսօր բանակը տեղի-անտեղի փնովողները` մենք չենք կարող անտարբեր մնալ և բանակի խնդիրների արծարծումը վստահել մի խումբ պատեհապաշտ մարդկանց, ովքեր կամ փախել են բանակից, կամ բանակ զորակոչվելուց մի քանի ամիս հետո կասկածելի հիմքերով վաղաժամկետ զորացրվել են, կամ այսպես ասած §հիվանդության¦ պատճառով ազատվել են ծառայությունից, սակայն քաղաքացիական կյանքում միանգամայն առողջ ու կայտառ են:

Մենք` բանակում ծառայածներս ենք լինելու բանակի իրական քննադատները, իսկ բանակից խուսափածների անունները առաջիկա օրերին կհրապարակենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե ովքեր են իր §սրտացավ¦ զավակները:

Այդ ցուցակը չի սահմանափակվելու միայն Չենք լռելու կոչվող ինքնագովազդային խմբի իրական դեմքը պատռելով:

Ի տարբերություն մեր չլռող անդեմ բարձրախոսների` մենք ֆիզիկական անձինք ենք ու առաջիկայում կներկայանանք հանրությանը և կներկայացնենք բանակում առկա խնդիրները լուծելու և այն ավելի հզոր դարձնելու կոնկրետ ծրագրեր:

Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն

 

 

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply