Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2011 12:49

Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, եւս 20-ը կանցնեն օրվա ընթացքում: Առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:

Հիշեցնենք, որ առատ ձյան եւ բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում եւ դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի  ժամը  12.00-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է  30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրեյլերների, կիսատրեյլերների  երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ  /վերելքներում` ամրացված առաջից, վայրէջքներում` հետևի մասից/: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 և ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների և  կիսատրեյլերների  երթևեկությունը  կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

 

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply