Վիճահարույց օրինագիծն ընդունվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2011 12:39

63 կողմ, 10 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Շրջակա միջավայրի վրա փորձաքննության ազդեցության մասին» վիճահարույց օրինագիծը:

Մինչ օրակարգի հաստատումը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց այս նստաշրջանից հանել «Շրջակա միջավայրի վրա փորձաքննության ազդեցության մասին» նախագիծը: Նա ասաց, որ «Ժառանգությունն» օրինագծի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, և օրինագծի հետաձգումը թույլ կտա առավել հանգամանալի ուսումնասիրել նախագիծը և տեղյակ լինել, թե այդ առաջարկներից որոնք են ընդունվել: ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը, սակայն, հայտարարեց, որ օրինագծի վերաբերյալ արդեն կատարվել են լսումներ: «Առաջին ընթերցմամբ քվեարկություն իրականացնելուց հետո մինչև հաջորդ քվեարկությունը բավականին ժամանակ կա, և մենք օրինագծիշ շուրջ կաշխատենք»,-ասաց նա:

Հարցը քվեարկության դրվելուց առաջ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը ցանկանում է նախարարի հետ առնվազն հեռախոսային խոսակցություն ունենալ և 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Հիշեցնենք, որ «Շրջակա միջավայրի վրա փորձաքննության ազդեցության մասին» օրենքի նախագիծը բավականին բուռն քննարկումների առիթ էր տվել` հատկապեա բնապահպանների շրջանում: Դեռևս նախորդ քառօրյայում քվեարկության դրված նախագծի ընդունումը հետաձգվեց, և դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում անցկացվեցին խորհրդարանական լսումներ` հանրային ու հասարակական շրջանակների մասնակցությամբ:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply