Վաղը տեղի կունենա «Ապրելու համար» ֆիլմի շնորհանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2011 13:06

2011 թ.-ի դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Իսահակյան 1) կկայանա «Ապրելու համար» ֆիլմի շնորհանդեսը, որը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ է, սակայն հագեցած է ոչ թե բռնության տեսարաններով, այլ ավելի շատ ուսոցողական և տեղեկատվական բնույթ է կրում, քանի որ հասարակության մի մեծ զանգված լիովին չի ընկալում ընտանեկան «բռնություն» հասկացողությունը և դրա դրսևորման ձևերը:

Շնորհանդեսին հրավիրված են  տարբեր միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ինչպես նաև նախարարությունների,  դեսպանատների ներկայացուցիչներ և այլոք:

Կինոդիտումից հետո կընթանա ակտիվ քննարկում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 53 22 81 հեռախոսահամարով:

 

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply