Վրացիների համար փակվել է Ադրբեջան-Ռուսաստան սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2009 13:20

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հետ կապված որոշում է կայացվել, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող մուտք գործել Ռուսաստան ռուս-ադրբեջանական սահմանով:

«Վրաստանի՝ այս տարվա օգոստոսի 18-ին ԱՊՀ-ից դուրս գալու որոշմամբ՝ մեխանիկորեն բացառվում է այս երկրի քաղաքացիների՝ ՌԴ մուտքն ու ելքը վերոնշյալ սահմանով».ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությունն իրազեկում է Վրաստանի քաղաքացիներին այս որոշման մասին:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply