Ավտովթար Արագածում, 20-ամյա երիտասարդը մահացել է, 2-ը հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 12:05
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արագած գյուղում, դուրս գալով ճանապարհի բանուկ մասից, բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի բեռնատարի, ապա` մոտակա տան պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 20-ամյա Սերյոժա Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 835 անգամ: