Խանգարում են վնասվածքները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 12:13
Հայաստանի ծանրորդները բաց կթողնեն դեկտեմբերի 16-18-ը Բելգորոդում կայանալիք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի սահմանած գավաթի միջազգային առաջին մրցաշարը: Այդ ստուգատեսին մեր երկրից մասնակցելու հրավեր էին ստացել գերծանրքաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Սակայն Ալեքսանյանը և Խուրշուդյանը վնասվածքներ ունեն և ի վիճակի չեն մրցահարթակ դուրս գալու:
Ի դեպ, հաղթողները բացի գավաթից որպես պարգև կստանան 5-ական հազար դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
