Ընդդիմության 20.000 կողմնակիցներ Թբիլիսիում պիկետել են ՆԳ նախարարության շենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2009 19:13

vrastanՎրացական ընդդիմությունը, որն ուղիղ 2 ամիս ակցիաներ Է անցկացնում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով, այսօր Թբիլիսիի Արթաչալայի շրջանում սկսել Է ներքին գործերի նախարարության շենքերից մեկի պիկետը. այդ մասին հայտնել Է ընդդիմության ղեկավարներից մեկը` Բեժան Գունավան:

Ընդդիմության ղեկավարների նախաձեռնությամբ ՆԳՆ-ի շենքի պիկետը կշարունակվի մինչեւ երեկո` ի նշան ընդդիմության կողմնակիցների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների անօրինական գործողությունների, այդ թվում` ֆիզիկական հաշվեհարդարի, անօրինական ձերբակալությունների և խուզարկությունների դեմ բողոքի:

«Ոստիկանությունը պետք Է վերադառնա ժողովրդին ծառայելուն, այլ ոչ թե վերածվի քաղաքական հետապնդումների գործիքի»,-լրագրողներին հայտարարել Է «Նոր աջեր» քաղաքական միավորման առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն:

«Բողոքը շարունակվելու Է, և թող ոչ ոք չկասկածի: Մենք չենք հանդուրժի քրեական ռեժիմի գոյությունը մեր երկրում»,-հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply