Հնդկական ամսագրում պակիստանցի դերասանուհու մերկ լուսանկարը սկանդալի պատճառ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2011 11:47

Հնդկական FHМ India ամսագրի դեկտեմբերյան համարում հայտնված պակիստանցի Վինա Մալիկի  մերկ լուսնակարը Պակիստանում սկանդալի պատճառ է դարձել: Լուսընծայումից առաջ ամսագրի շապիկի լուսնկարը հայտնվել է ինտերնետում: Մերկ Մալիկի թևին պատկերված է  ISI համառոտագրությունը, որը նշանակում է պակիստանյան հետախուզություն:

Աստվածաբան Մալուն Աբդուլ Քավիի խոսքով,  Մալիկի լուսանկարը դարձել  է  խայտառակություն  բոլոր պակիստանցիների համար: Իր հերթին, դերասանուհին հայտնել է, որ լուսանկարը հրապարակվել է առանց իր թույլտվության: Նա ասել է, որ մերկ լուսանկարվել է, սակայն համաձայնություն չի տվել, որ նկարը հայտնվի ամսագրի շապիկին:

Բացի այդ, հրատարակությունը պետք է  ISI-ով ծածկեր  դերասանուհու մարմինը. լուսանկարը ծաղրի էր ենթարկելու Հնդկաստանի հասարարակայնության այն մտայնությունը, թե  իրենց երկրում  կատարվող բոլոր անախորժությունների մեղավորը պակիստանյան հետախուզությունն է:

Մալիկը մտադիր է  դատի տալ ամսագրին: Սակայն խմբագիր Կաբիր Շարման հայտարարել է, որ ամեն ինչ  դերասանուհու համաձայնությամբ է կատարվել, ու խմբագրությունն էլ համապատասխան փաստեր ունի:

Պակիստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ տվյալ փաստի առնչությամբ  բավականաչափ փաստեր ունենալու, այն է` լուսանկարի իսկությունը պարզելու դեպքում միայն միջոցներ կձեռնարկի:

 

Դիտվել է 2175 անգամ:
Print Friendly

Leave a Reply