9 մարդ է թունավորվել շմոլ գազից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 5, 2011 11:49
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Արտաշատ քաղաքի 2 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տան վառարանից առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 1.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 անձ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը տեղադրված վառարանի թերայրման հետևանքով առաջացած գազի արտահոսքից:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 3 մարդ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 3-ի գիշերը` Լիճք գյուղի տներից մեկի վառարանից առաջացած շմոլ գազից:
Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 854 անգամ: