Գլենդելի հայ ծաղկավաճառն ու նրա կինը իրենց մեղավոր են ճանաչել խարդախության մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 5, 2011 11:00

ԱՄՆ Գլենդել քաղաքի հայազգի ծաղկավաճառն ու նրա կինը, որոնք մեղադրվում են մեծ չափերի ֆինանսական զեղծարարությունների եւ անձնական տվյալների կեղծման մեջ, իրենց մեղավոր են ճանաչել առաջադրված մեղադրանքի 14 կետերում:

Los Angeles Times-ի փոխանցմամբ, Բուրբանկի դատարանում կայացած դատալսման ժամանակ 60-ամյա Վահիկ եւ Հիլդա Ղուկասյանները սկզբնապես հրաժարվել են ընդունել իրենց մեղքը, սակայն ավելի ուշ արագացված դատաքննություն են պահանջել, ինչը, ըստ ամերիկյան օրենսդրության, հավասարազոր է մեղքն ընդունելուն:

Դատավճռի հրապարակման օրը առայժմ հայտնի չէ:

Ծաղկավաճառը, նրա կինն ու որդին` Պիտեր Ղուկասյանը ձերբակալվել էին նոյեմբերի 17-ին, երբ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ Ղուկասյանը Գլենդելում եւ Բուրբանկում իրեն պատկանող ծաղկի Daisy Florist խանութների ցանցից առեւտուր անող հաճախորդների վարկային քարտերը կեղծել է: Խուզարկության ժամանակ նրա տանից տպագրական սարքավորումներ եւ մեծ քանակությամբ կեղծ քարտեր էին հայտնաբերվել:

 

News.am

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply